Փոխանակվել են 4 ադրբեջանական և արդեն 3 հայկական փաստաթղթեր խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Ազգային ժողովում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ի պատասխան պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
«Բազմաթիվ հարցերի շուրջ հաջողվել է փախըմբռնելի ձևակերպումներ գտնել։ Փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են։ Ցավոք սրտի սա վերաբերում է ոչ առանցքային հարցերին։ Առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են։ Չեմ վարանի ասել, որ հիմնական հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները դեռևս հեռու են իրարից։ Բայց ես ուզում եմ կրկին ընդգծել՝ բազմաթիվ հարցերի վերաբերյալ հնարավոր է եղել հասնել փոխզիջման»,-ասաց Միրզոյանը։