Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 24-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Էդգար Փարվանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»:
Նշենք, որ Էդգար Փարվանյանը այդ պաշտոնին էր նշանակվել 2022 թվականի հունվարի 17-ին։