Ամփոփվեցին «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» գաղափարների մրցույթի արդյունքները

Մարտի 23-ին, ժամը՝ 13:00-ին,  A1 Art Space-ում տեղի ունեցավ մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ՄԻՊ հաստատության հետ համատեղ իրականացվող «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը:

Մրցույթի նպատակն է նորարական  գաղափարների և թվային տեխնոլոգիաների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։ 

Մրցույթի մասնակցության հիմնական երկու պահանջներից մեկը իննովացիոն տարրի և թվային գործիքների միջոցով իրականացման հնարավորության պայմանն էր: Այսպիսով հաղթող ճանաչված թիմերի ծրգարերի կիրառությունը կլինի հավելվածների, պոդկաստի և  AR-ի միջոցով: 

Նախընտրական փուլին դիմած 38 թիմից ընտրվել է 6-ը, որոնք անցել են ﬔնթորության փուլ մարդու իրավունքների, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտների մասնագետների հետ։ Այնուհետև գաղափարները ներկայացվել են միջազգային ժյուրիի դատին։

Միջոցառման ընթացքում հնչեցին ելույթներ և պատվավոր հյուրերը թիմերին հանձնեցին մրցանակները: Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, և հայտարարվեցին 3 լավագույն գաղափարները իրենց համապատասխան թիմերով որոնք արժացան հետյալ մրցանակներին՝

  • 1-ին տեղ`  Safe Childhood 1.000.000 ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝  Kanani Podcast 650.000 ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ Դիանա Աբգար AR վիզուալիզացիա 300.000 ՀՀ դրամ

Մասնակից թիմերը գաղափարներ էին ներկայացրել երեխաների, սպառողների իրավունքների պաշտպանության,  գյուղական բնակչության տեղաշարժման խնդրների, ինչպես նաև մոբբինգի և հոգեբանակ ճնշումների ենթարկված մեծահասկաների աջակցման մեխանիզմեր կիրառելու վերաբերյալ: 

Հաղթող թիմը՝ Safe Childhood նախաձեռնությունն է։ Այն իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել, թե ինչ պետք է անել, երբ բախվում են դաժան վերաբերմունքի, վտանգավոր արարքի, բռնության, իրավունքների ոտնահարման՝  բակում, դպրոցում կամ այլ հասարակական վայրում։ 

Kanani Podcast նախագիծը պլանավորում է իրականացնել պոդկաստերի շարք՝ իրազեկելու հասարակությանը մոբինգի վերաբերյալ, ինչպես նաև, տրամադրելու հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն և կսովորեն հակազդման ճիշտ ձևերը, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանն ու առողջ հարաբերությունների ձևավորմանը:

Դիանա Աբգար AR վիզուալիզացիա թիմի ստեղծած ծրագրի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավուքների ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում  հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը:  

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց․ «Սոցիալական նորարարությունն առավել մեծ կենսական նշանակություն է ձեռք բերում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Սոցիալական նորարարության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք կարող ենք կառուցել ավելի իրավահավասար և արդար հասարակություն, որը պաշտպանում է մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»: 

«Կարծում եմ, որ մրցույթն օգնել է ստեղծել համայնքի զգացում երիտասարդների շրջանում, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության նվիրյալներն են՝ խթանելով համագործակցությունն ու ցանցային հնարավորությունները: Այն նաև նպաստել է մարդու իրավունքների պաշտպանների և առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորմանը»,- ասաց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ 

Միջոցառման ամփոփումից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու մասնակիցների և մենթորների հետ, ինչպես նաև կապեր հաստատելու՝ գաղափարները զարգացնելու նպատակով։ Միջոցառման ամփոփումից հետո, հյուրերը ունեցան հնարավորություն շփվելու միջոցառման մասնակիցների հետ, ինչպես նաև  կապերի հաստատելու հյուրերի և հնարավոր դոնորների հետ: 

Մրցույթը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել