Հետազոտվել է Մարտիրոս Սարյանի Կոժեվնիկովի դիմանկարը․ ԱՆ Փորձագիտական կենտրոն

Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի Մշակութաբանական փորձաքննությունների բաժնում հերթական անգամ կատարվել է արվեստի շուկայում մեծ հետաքրքրություն ներկայացնող հեղինակ՝ Մարտիրոս Սարյանի 1952 թվականին կատարված Կոժեվնիկովի դիմանկարային էտյուդի մշակութաբանական, տեխնոլոգիական բացառիկ հետազոտությունը։

Փորձագետները Կենտրոնի նորագույն սարքավորումների միջոցով, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ստիվորումների դիապազոնով, հետազոտել են անզեն աչքի համար ոչ տեսանելի փաստերը՝ ներկաշերտը, անտեսանելի շերտերի կառուցվածքը, նախանկարը, էսքիզային դետալները, նկարչի ձեռագրի առանձնահատկությունների համեմատությունները, գրաֆիկական աշխատանքի վրա ստորագրության բնույթը, ինչպես նաև ներկաշերտի համադրությունն ու այլ մասնագիտական հետազոտություններ։

Այս հետազոտությունն իրականացվել է արվեստաբան, Մ. Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանի, ինչպես նաև նկարչի տուն-թանգարանի ներկայացուցիչների ներկայությամբ։ Հետազոտության ավարտին Սոֆյա Սարյանն իր գոհունակությունն է հայտնել Կենտրոնի փորձագետներին և վստահեցրել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ինչ-որ չափով վերահսկել և կանխել հնարավոր կեղծարարությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել