Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին որոշում է ստորագրել, որի համաձայն նշանակել է Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետին։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Աշոտ Փիրումյանի դիմումը՝

1. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ1-1) պաշտոնում՝ ազատելով նրան Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնից (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ3-1)։

2. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել