Ադրբեջանական կողմը դիպուկահարի կրակոցով սպանել է հայ զինծառայողին․ Նիկոլ Փաշինյան

Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթն այլ կերպ, քան՝ ագրեսիվ, դժվար է որակել: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար և հիմնավոր ապացույց է: Այդ գյուղում սեփականության իրավունքով հայերի տները քանդում է Ադրբեջանը և կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ»,-նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ հայերի տները քանդելուն զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից հայերեն արձանագրությունները ջնջելու գործողություններն ապօրինի են և հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում էր՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ:

«Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և Հայաստանում ազգային փոքրամասնություններ չկան: Նախ սա ՀՀ-ի ներքին գործերին կոպիտ միջամտություն է: Բացի այդ ՀՀ-ում ոչ միայն կան ազգային փոքրմասնություններ, նաև նրանք ներկայացված են ԱԺ-ում:

Եթե սա միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև ազգային փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ»,-նշել է նա:

Վարչապետն անդրադարձել է նաև մարտի 22-ին հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանի դեպքին և վերջում ուղերձով դիմել ժողովրդին, միջազգային հանրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել