Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր՝ մարտի 21-ին, ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։ Այս մասին տեղեկությունը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս պաշտոնում նա նշանակվել էր 2022թ. հուլիսի 19-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր քաղաքապետի օգնականի պաշտոնը:
Մարտի 17-ին հրաժարականի մասին հայտարարեց նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։