Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի համար հանրապետության նախագահին է առաջարկվել Սասուն Մխիթարյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 17-ին որոշում է ընդունել, որով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի համար հանրապետության նախագահին է առաջարկվել Սասորն Մխիթարյանի թեկնածությունը։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«1. Հանրապետության նախագահին առաջարկել Սասուն Սուրենի Մխիթարյանի թեկնածությունը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Սասուն Սուրենի Մխիթարյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից և նրա ռեզերվային դատավորի կարգավիճակը համարել դադարած»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել