Բոլորը պատրաստվում էին մասնակցել կամավոր ատեստավորմանը․ նախարար

Այսօր Արտաշատում հանդիպեցի Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի ըմբշամարտի մարզիչներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Բոլորը պատրաստվում էին մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Հիշեցնեմ՝ դիմումներն ընդունվում են էլեկտրոնային հարթակում՝at.emis.am, մինչև ապրիլի 9-ը։

Բացի ըմբշամարտի մարզիչներից, այս փուլում կարող են դիմել նաև սամբոյի, ձյուդոյի մարզիչները, դաշնամուրի, երաժշտական գրականության և սոլֆեջիոյի դասատուները»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել