15-ամյա պատանու մոտ ատրճանակ է եղել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 16-ին Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտից սառը զենք պահելու և կրելու հիմքով բաժին են ներկայացրել 15 տարեկան երկու պատանու:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Բաժնում նրանցից մեկը ոստիկաններին է ներկայացրել «ՊՄ 49» գրառմամբ օդաճնշիչ ատրճանակ:
Պատանիները ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել