Որպես երևանցի, շնորհակալ եմ Հրաչյա Սարգսյանից շուրջ 5 տարի մեր քաղաքին նվիրված ծառայության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Գնահատելով վերջին վեց ամսում քաղաքապետի հետ մեր համագործակցությունը՝ կարող եմ այն վստահ բնութագրել որպես հաջող աշխատանք՝ ի շահ Երևանի և երևանցու:
Հրաչյա Սարգսյանին մաղթում եմ միայն ձեռքբերումներ և նոր հաջողություններ իր հետագա գործունեությունում»,-նշել է նա: