Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 14-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Տիգրան Փարվանյանին ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»:

Նշենք, որ Տիգրան Փարվանյանը 2018 թվականի փետրվարի 16-ին նշանակվել էր հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար։ Մինչ այդ՝ նա զբաղեցրել է  ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:

Տիգրան Փարվանյանը ծնվել է 1967 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ Ապարան քաղաքում:

Կրթություն

1985 թ. ավարտել է ՀՀ Ապարան քաղաքի № 1 միջնակարգ դպրոցը:

1985-1989 թթ. սովորել և ավարտել է Օրջոնիկիձեի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը:

Աշխատանք

1989-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1992-1994 թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին:

1995 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ շտաբի պետի տեղակալ, այնուհետև` հրամանատարի տեղակալ:

1996 թ. հունիսին նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի առաջին մոտոհրաձըգային գումարտակի հրամանատար:

1998 – 2001 թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական համազորային ակադեմիան:

2001 թ. օգոստոսից նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի հրամանատարի տեղակալ:

2003 թ. սեպտեմբերից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 70179 զ/մ-ի հրամանատար:

2009 թ. մայիսից նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի հրամանատար:

2009 թ. փետրվարից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 27527 զ/մ-ի հրամանատարի տեղակալ:

2009 թ. հոկտեմբերից նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ:

2013 թ. մարտից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ հրամանատար:

2018 թ. փետրվարին առաջխաղացման կարգով նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար:

Պարգևատրումներ

Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության» պետական և մի շարք գերատեսչական մեդալներով:

Այլ

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել