Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։

Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել