Ձերբակալվել է պարեկ, որը զբաղված է եղել թմրանյութերի վաճառքով։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշվում է, որ ոստիկանության կողմից թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է 2 անձ։
Նրանցից մեկի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ բյուրեղանման զանգված։
Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամի» տեսակի թմրամիջոց՝ 1,86 գրամ ընդհանուր քաշով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։