17 տնտեսվարող սյուբեկտի մոտ արձանագրվել է խախտում․ Գուրգեն Ներսիսյան

17 տնտեսվարող սյուբեկտի մոտ արձանագրվել է խախտում։ Այս մասին հայտնում է Արցախի Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այսօր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումների արդյունքում Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել են վարչական վարույթներ:

Մեկ անգամ ևս նախազգուշացնում ենք, դիտարկումները կրելու են անընդհատ ու շարունակական բնույթ և չարամիտ տնտեսվարողները ենթարկվելու են տույժի»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել