Պարզեցվել է «Road control» հավելվածում գրանցվելու կարգը․ ոստիկանություն

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ պարզեցվել է «Road control» հավելվածում գրանցվելու կարգը։

«Հիշեցնենք, որ հավելվածը անձանց հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության նկատմամբ։ Տեսանկարահանման ու լուսանկարահանման միջոցով քաղաքացիները կարող են վարորդների թույլ տված խախտումները ֆիքսել և ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։

Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել