Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 14-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու հարցին։
«Երբ 2022-ին ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, նա ինձ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Ես ասացի՝ գիտեք, կարծում եմ էդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որն առկա է ՀՀ-ում․ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից։ Եւ իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից, եւ դա մեզ անհանգստացնում է։
Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման եւս մի գործոն ավելացնել, իսկ եթե դա էդ չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։