Ժորա Թովմասյանը նշանակվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ

Iravaban.net-ը հայտնում է, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 7-ին հրաման է ստորագրել՝ նշանակում կատարելու վերաբերյալ։

Հրամանում նշվում է, որ արդարադատության առաջին դասի խորհրդական Ժորա Թովմասյանը նշանակվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ։

Միևնույն ժամանակ Թովմասյանն ազատվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել