Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․
«Մոտ մեկ դար անց Երևանի ամենագեղեցիկ համայնապատկերներից մեկն այլևս իր նախնական տեսքով չի երևա Հանրապետության հրապարակից։ Ֆիրդուսնոցի շինհրապարակից երևացող կռունկներն ու արմատուրայի ցցված ժանիքներն ազդարարում են քաղաքիս ամենագեղեցիկ ու նշանային համայնապատկերներից մեկի ապականումն ու վախճանը․․․
Քաղաքապետարանից ակնկալում ենք հստակ բացատրություններ այս հարցի կապակցությամբ»։