Երևան քաղաքում՝ մարտի 13-ի և 18-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է անձրև:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկը առանձին շրջաններում, 16-17-ին, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 13-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
