Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն․ workout-ի համար կառուցվում են հատուկ մարզահրապարակներ

Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Գործընթացն ավարտական փուլում է Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մարտի 13-ից մայրաքաղաքում մեկնարկել է ծառերի գարնանային էտը: Անվտանգությունն ապահովելու նպատակով գործընթացը նախ իրականացնել խնդրահարույց այն հասցեներում, որտեղ ճյուղերը խանգարում են ճանապարհային երթևեկության նշաններին ու արտաքին լուսավորության համակարգին:

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և ֆրանսիական հաջողված փորձը Երևանում կիրառելու վերաբերյալ:

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու համար: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգները չորացնել և մաքրել՝ Երևան մտնող Հրազդան գետի վայրից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածը:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներն ընթացիկ տարում ծավալուն ներդրումներ կանեն՝ միտված մայրաքաղաքի էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման բարելավմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել