Երևան քաղաքում՝ մարտի 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 16-17-ին սպասվում է անձրև: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում`մարտի 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 16-17-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 12-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ին ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
