Մարտի 13-ին՝ ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրում ևս փորձարկվելու է էլեկտրական շչակ:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-հայտնում են Փրկարար ծառայությունից։