Նախատեսվում է սահմանել նոր ստուգաթերթեր թռչնի մսի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի, որով նախատեսվում է սահմանել նոր ստուգաթերթեր թռչնի մսի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար, տվյալ ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:

Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում սահմանված են պահանջներ, որոնց պահպանման նկատմամբ անհրաժեշտ է պետական վերահսկողություն իրականացնել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում:

Բայի այդ, հիմք ընդունելով «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջը՝ անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում ներառել հարց՝ աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել