ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը կգործուղվի Աստանա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 9-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»  օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. Ղազախստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում 2023 թվականի մարտի 16-20-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանին:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել