2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 9.8%, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ:
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2023թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում), իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.2%-ով։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Թթվասերի գինը 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ աճել է 9.3%-ով, թարմ կաթինը՝ 9.5%-ով, կաթնաշոռինը՝ 11.6%-ով, պանրինը՝ 17.1%-ով, մածունինը՝ 18.0%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.7%, 0.1%, 0.7%, և 0.1%-ով:
2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ կարտոֆիլի գինն աճել է 11.1%-ով, սոխինը՝ 24.0%-ով, իսկ ճակնդեղի և գազարի գները նվազել են համապատասխանաբար 11.9% և 3.3%-ով: 2023թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նշված ապրանքատեսակների համապատասխանաբար 4.7%, 35.0%, 2.6% և 3.8% գնաճ:
Թռչնամսի գինը 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ աճել է 2.5%-ով, տավարի մսինը՝ 21.2%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ`համապատասխանաբար 1.4% և 0.5%-ով:
Դրան զուգընթաց, 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան մսի 5.2% գնաճ և խոզի մսի՝ 5.9% գնանկում, իսկ 2023թ. հունվարի համեմատ` 0.2% և 5.3% գնանկում:
Ձվի գինը 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ աճել է 0.3%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ գրանցվել է 5.6% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2.0%, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնանկում:
Կարագի և մարգարինի գները 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ աճել են 4.3% և 19.9%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.2% և 1.2% գնանկում:
2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոսպի՝ 2.5%, բրնձի՝ 2.7%, հնդկացորենի` 3.5%, ալյուրի՝ 4.0%, ոլոռի՝ 5.4%, հաճարի` 7.4%, մակարոնեղենի 17.8% գնաճ, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 0.6%, 1.6%, 1.6%, 1.5%, 0.3%, 1.9% գնանկում:
2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 7.7%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 6.3%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.4%, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 4.9% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ գներն աճել են 14.1%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում: