Երեխաների շրջանում կարմրուկի բարդացումը կարող է հանգեցնել թոքաբորբի, կոկորդի ըմպանի բորբոքման, մինչև իսկ էնցեֆալիտի` գլխուղեղի այս կամ այն աստիճանի ախտահարման. զգուշացնում է մանկաբուժության գծով առողջապահության նախարարության խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:
Մանկաբույժը նշում է` կարմրուկի դեպքում մինչև ցանի հայտնվելը, 3-4 օր առաջ, ի հայտ են գալիս նույն ախտանիշները, ինչ հարբուխի դեպքում է` բարձր ջերմություն, հազ, աչքերի լորձաթաղանթի բորբոքում: Բժշկի խոսքով` թեև մեծահասակների համեմատ փոքրերն ավելի թեթև են տանում կարմրուկը, բայց բուժվելուց հետո առնվազն երեք տարի երեխաները շատ ընկալունակ են դառնում բոլոր վարակների նկատմամբ. ջնջվում է իմունային համակարգի հիշողությունը:
Սերգեյ Սարգսյանը հիշեցնում է` 2018 թվականին, երբ Վրաստանում կարմրուկի 2000 դեպք է գրանցվել, Հայաստանում ընդամենը 17 մարդ է հիվանդացել կարմրուկով: Բժիշկը վստահեցնում է` սա մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստման բարձր ծածկողականության արդյունքն է: