Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են․
«Սրտի խորը կսկիծով հայտնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:
Անգնահատելի է տիկին Ավետիսյանի ավանդն ու ներդրած ջանքերը հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման ոլորտում:
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում տիկին Ավետիսյանի հարազատներին և գործընկերներին:
Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում»: