ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել