Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը

Տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե, իբր, գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, սակայն, հերքել են ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը:

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին», – «Արցախպրես»-ին ասել է ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել