Վթարային ջրանջատում՝ Երևանի 3 վարչական շրջաններում ու 3 մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 11-ին

-ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Սիսակյանի, Լենինգրադյան, Արզումանյանի, Հալաբյանի, Սպորտի փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների, Խուդյակովի, Կոմիտասի, Շահումյան, Ռուսթավելու, Բարանայի փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 10:00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-12:30-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Պարոնյանի, Իսրայելյանի, Պարոնյանի 3 Նրբ., Պարոնյանի 3 փակուղու ջրամատակարարումը,

-ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 6-20 շենքերի, Չեխովի 1 Նրբ., Նիզամի փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-13:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական, Հանրակացարանային փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել