Իրավապահ մարմինների կողմից փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվում։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Նշենք, որ խուզարկությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ինչի մասին Iravaban.net-ին հայտնեց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ինչ վերաբերվում է փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի ձերբակալման լուրին՝ այս պահին ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ մինչ քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվելը, Սիմոնյանը զբաղեցրել է նաև Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։