Պատասխանելով հարցին՝ նշենք, որ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տեսաձայնային մագնիսական կրիչների քանակը, որոնց վրա հսկիչ նշանի առկայություն պարտադիր չէ, չի կարող գերազանցել 10-ը:
Ինչպես գիտենք, մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պատրաստողների (այսուհետ` ստեղծագործողներ) ստեղծագործությունները, կատարումները ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների դրոշմապիտակներով դրոշմավորումը նպատակ ունի՝
1) պաշտպանել մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործողների, համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պատրաստողների հեղինակային իրավունքները, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների հարակից իրավունքները.
2) կրիչները կեղծումից պաշտպանելու միջոցով` պաշտպանել սպառողների շահերը.
3) տնտեսավարող սուբյեկտների համար` ապահովել արդարացի մրցակցային պայմաններ և ապրանքայիննշանների լրացուցիչ պաշտպանվածություն.
4) ստեղծել լրացուցիչ պայմաններ` հարկային եկամուտների հավաքագրման և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման համար: