Կարմրուկի պատվաստումային շարժական կետը գործում է Ամիրյան 2 հասցեում, ամեն օր, ժամը 17:00-19:00։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 9-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։ Նրանցից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել:
«Կարմրուկի տարածումը կարելի է կանխարգելել պատվաստվելով»,-նշում են ԱՆ-ից։