ՆԳն փրկարար ծառայությունից հայտնում են․
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան և ժամը 12:00-ին Սաղմոսավան համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Մարտի 10-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում փորձարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրությունում։