Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 9-ին, կառավարության հերթական նիստին անդրադարձավ Արցախ-Հայաստան միակ ավտոճանապարհի փակ մնալու խնդրին։
Նա խոսեց նաև մարտի 5-ին Ադրբեջանի կողմից կատարված ահաբեկչական ակտի մասին, որի հետևանքով արցախցի 3 ոստիկան զոհվեց։
«Մարտի 5-ի ահաբեկչական ակտի նպատակն է՝ ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումը և հետագա ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոնի ստեղծումը:
Այս սադրանքի հաջորդ նպատակն է՝ ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում