Երևան քաղաքում՝ մարտի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մարտի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
