2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է պարբերաբար իրականացնել անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումը մարտի 7-ին էր։ Այն իրականացվեց Էրեբունու ոստիկանների հետ։
Ստուգայցեր կատարվեցին բաժնի սպասարկման տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում։ Հայտնաբերվեցին ու անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող երկու տասնյակից ավելի օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։