Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1. Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով` 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել՝
1) Ժաննա Անդրեասյանինը, Արթուր Մարտիրոսյանինը, Արկադի Պապոյանինը, Մարիամ Գիգոյանինը և Լուսինե Ղասաբօղլյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հովհաննես Հովհաննիսյանինը՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»: