Ներկա պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը։ Այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը։
Դեսպանը տեղեկացրել է, որ արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։