Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած 3 ոստիկանի՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանի, մայոր Դավիթ Դանիելյանի և լեյտենանտ Արարատ Գասպարյանի հոգեհանգիստը:
Հոգեհանգստյան կարգը կատարել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Զոհվել էր ոստիկանության 3 ծառայող, 1 ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել կրծքավանդակի հրազենային վիրավորում։