Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է․ Տիգրան Ավինյան

Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Այս մասին հայտնում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։

Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։

Սիրելի աջափնյակցինե՛ր,

Սիրելի երևանցինե՛ր,

Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել