Տարածքային կորուստներ չունենք, նման լուրերը սուտ են․ Գուրգեն Ներսիսյան

Տարածքային կորուստներ չունենք, նման լուրերը սուտ են։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել