Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Այսօր Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում ինձ հպարտությամբ պատմում էին, որ նախորդ տարի Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Արմավիրից Անի Հովսեփյանի՝ չեմպիոն դառնալուց հետո (նաև ճանաչվեց տարվա 10 լավագույն մարզիկներից մեկը) ավելացել է դպրոցում բռնցքամարտով զբաղվող աղջիկների թիվը։
Տարվա 10 լավագույն մարզիկների մրցանակաբաշխության ժամանակ Անին պատմում էր, որ ինքն էլ ոգեշնչվել է Սյուզի Կենտիկյանի մրցելույթներից։ Էդպես են առաջ գնում աղջիկները՝ միմյանց ոգեշնչելով»,-գրել է նա։