Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսահմանվի․ ՇՄՆ

Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսահմանվի:

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների և սպասքի, խահանոցային ու կենցաղային պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, կենսաբանական քայքայման չեն ենթարկվում, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-226-Ն օրենքը 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում հասարակության բնապահպանական մշակույթի ոչ բավարար մակարդակի, Հայաստանի Հանրապետության համայնքների գերակշիռ մասում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների տրամադրման պահանջի ոչ արդյունավետ վերահսկողության իրականացման, անհրաժեշտ տեխնիկական միջոցների և մի շարք այլ պատճառների հետևանքով երկրում պոլիէթիլենային փաթեթվածքի արտադրության ծավալների էական կրճատում չարձանագրվեց, գործող մասնակի արգելքը չունեցավ ցանկալի արդյունք, և կանխատեսումները չիրականացան ամբողջական ծավալով։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ առկա վիճակագրական տվյալներն ամբողջությամբ չեն արտացոլում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի քանակական փոփոխությունները, քանի որ դրանում ներառված է երկրում օգտագործվող ամբողջ փաթեթվածքը, այդ թվում՝ արտադրական փաթեթավորման փուլում օգտագործվողը։

Կարգավորումը, սակայն, բերեց որոշակի առաջընթացի՝ սպառողի վարքագծի փոփոխության, երկրորդային հումքից պատրաստված, ինչպես նաև բազմակի օգտագործման պարկերի ու տոպրակների արտադրության ու գործածության ավելացման ուղղությամբ։ Կան նաև կենսաքայքայվող փաթեթվածքի համար հումքի ներկրման և ավելի մատչելի հումքի ստացման հետազոտական աշխատանքների ակտիվացման միտումներ։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.

մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (բոլոր չափերի ափսեներ և բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) տրամադրման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել