Վթարային ջրաջնատում Երևանի 3 վարչական շրջաններում ու մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 3-ի

-ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի 2-2/4 զույգ համարի շենքերի, Հանրապետության Պող. 2-6 զույգ համարի շենքերի, Արզնիի Խճ. – 2201 ջրամատակարարումը,

-ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պող. 22-95 շենքերի, Արգավանդ գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 10:20-20:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աղայանի, Առաջին, Արցախի, Զ.Անդրանիկի, Հակոբջանյան, Հովսեփյանի, Մ.Գորկու, Կամոյի, Մյասնիկյանի, Մանթաշյանի, Մխիթարյան, Օրջոնիկիձեյի փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի Պող. 40-76 շենքերի, Տիգրան Մեծի Նրբ., Աճեմյանի 1 Նրբ., Գլինկայի 2-11 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավագ Պետրոսյանի, Սայաթ Նովայի Պող. 20 շենքի, Թումանյանի 10, 12 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել