Խուզարկություն Լեռնապարում. հայտնաբերվել, ձերբակալվել ու բաժին է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ

Փետրվարի 28-ին Արագածի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Լեռնապար բնակավայրի 11-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 55-ամյա մի տղամարդու։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները խուզարկել են նրա տունը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգված՝ 17 գրամից ավելի քաշով, կաթուցիչներ, կանեփի սերմեր և այլն։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել