Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի մեկին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով`
1. 2023 թվականի փետրվարի 27-ից դադարեցնել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ28-23.3-Ղ2-2) Արամ Գրիգորի Ամիրզադյանի լիազորությունները»։
Հավելենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն`քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են նրա մահվան դեպքում։