Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ որոշեց բավարարել այն և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին հայտարարել «նկատողություն»։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Դատավորը աշխատանքային վեճով գործի քննությունը և լուծումը իրականացրել է սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ՝ փոխարենը այն քննելով շուրջ 11 ամիս։ Ավելին վճիռը հրապարակել և կողմերին է տրամադրել ևս օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ՝ մասնավորապես 1 տարի անց։