Երևան քաղաքում՝ փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ մարտի 2-4-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 27-28-ին, մարտի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
